ՇՊՀ-ում էր գրող, մանկավարժ Վաչագան Սարգսյանը
Այսօր ՇՊՀ-ում էր հյուրընկալվել գրող, մանկավարժ, թարգմանիչ և «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը։
Ուսանողական տարիներից հանրապետական մամուլում Վաչագան Սարգսյանը հրատարակել է բանաստեղծություններ, հոդվածներ, մանկական ստեղծագործություններ։ Հանդես է եկել ՎԱՍ գրական կեղծանունով:
Վ. Սարգսյանը հեղինակել է հայերենին նվիրված բազմաթիվ գրքեր, ձեռնարկներ ու դասագրքեր։ Խմբագրել է գրքեր, թարգմանել մեկ տասնյակից ավելի գիտական ու գեղարվեստական գրքեր։
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում մանկական գրականության շուրջ:
Զեկուցման ավարտին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մ. Խաչատրյանը կարևորեց Վ. Սարգսյանի անցած հարուստ գրական-ստեղծագործական ճանապարհը և նրա առաքելությունը: