ՇՊՀ-ում էին Փոքր Մանթաշի և Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցների աշակերտները
Շիրակի մարզի Փոքր Մանթաշի և Ղարիբջանյանի դպրոցների՝ մասնագիտական ընտրության շեմին կանգնած աշակերտներին և նրանց ուսուցիչներին ընդունեց Շիրակի պետական համալսարանը:
Հյուրերը եղան համալսարանի գրեթե բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում, հանդիպեցին պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ ինչը կնպաստի, որ նրանք առաջիկայում մասնագիտական ճիշտ ընտրություն կատարեն:
Հանդիպումն ավարտվեց խմբակային լուսանկարով: