ՇՊՀ-ում էին Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիները

Այցով Շիրակի պետական համալսարանում էին Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիները:

Աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Մարիտիրոսյանի ղեկավարությամբ, եղան համալսարանի բոլոր ֆակուլտետներում, ծանոթացան բուհի ստորաբաժանումների ղեկավարների և ուսանողների հետ:

Ապագա ուսանողների այսօրվա նպատակն էր լինել հանրապետության տարբեր բուհերում՝ հանդիպելու և զրուցելու հայերենի բառապաշարի բազմահատկանիշ բնութագրումներին վերաբերող հարցերի շուրջ քաջատեղյակ մասնագետների հետ՝ ստեղծելու ինտերակտիվ էլեկտրոնային նյութ բարբառային իրողությունների տարածման համար, նաև կատարելու նախատեսված նախագծային աշխատանքը:

Հայոց լեզվի բառապաշարի բառագանձ ունեցող բարբառներն այսօր կանգնած են ձուլման վտանգի առաջ: Սրան նպաստում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները, զանգվածային հաղորդակցման միջոցները և այլն: Բարբառների և արդի հայերենի մասին առավել մանրամասն նրանք քննարկեցին ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնում:

Ամբիոնի հարկի տակ նրանց ընդունեց և բարի գալուստ մաղթեց ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Մ. Խաչատրյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց հայոց լեզվի անզուգական ուժի, մայրենիի անաղարտության, բարբառագիտության ուսումնասիրության կարևորությունը:

Նա խոսեց հայկական լեռնաշխարհի, մասնավորապես, մեր տարածաշրջանի բարբառների բազմաշերտության մասին:

Տիկին Խաչատրյանի հետ աշակերտների հանդիպումն անցավ բավականին բուռն հարցուպատասխանով:

Հանդիպման ավարտին Մ. Խաչատրյանը պատասխանեց աշակերտների այլ հարցերի ևս: Հագեցած օրվա ավարտին հյուրերը խոստացան նորից այցելել համալսարան:

« of 3 »