ՇՊՀ-ում էին Սարատովի պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները
Համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում ՇՊՀ-ում էին Սարատովի համալսարանի Ուսումնամեթոդական վարչության պետ Նադեժդա Լիսիցկան և Սոցիալ-տնտեսական ինստիտուտի տնօրեն Կարապետ Գրանդոնյանը: Հանդիպումն անցկացվում էր Գյումրու Ռուսական տան համագործակցությամբ:
Հյուրերը նախ ճանաչողական շրջայց կատարեցին բուհում՝ ծանոթանալով նյութատեխնիկական հնարավորություններին, այնուհետև ՇՊՀ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ընդհանուր գծերով ներկայացրեցին իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում Ն. Լիսիցկան ներկայացրեց Սարատովի համալսարանի կառուցվածքը և գործունեության հիմնական ոլորտները։
Կ. Գրանդոնյանն էլ խոսեց իր ղեկավարած կառույցի գործունեության և ՇՊՀ-ի հետ համագործակցության հնարավոր ոլորտների մասին:
Այցի ընթացքում քննարկվեցին նաև երկու բուհերի միջև ձևավորված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավոր ուղիները: