ՇՊՀ-ում էին Շիրակավանի, Սպանդարյանի և Հոռոմի միջնակարգ դպրոցների աշակերտները

Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Շիրակի պետական համալսարան էին այցելել Շիրակի մարզի Շիրակավան, Հոռոմ և Սպանդարյան համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտները:

Ապագա դիմորդները բուհի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներում շրջայցի ժամանակ մանարամասն ծանոթացան թողարկվող մասնագիտություններին, հանդիպեցին ամբիոնների վարիչների և դասախոսների հետ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

« of 8 »