ՇՊՀ-ում էին Երազգավորսի միջնակարգ դպրոցի աշակերտները
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում «Օծանելիքի պատրաստում եթերայուղերից» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում հյուրընկալվել էին Երազգավորսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Ամբիոնի պատասխանատուներն աշակերտներին ներկայացրեցին լաբորատոր փորձարկումների հիմնական արդյունքները: Լաբորատորիայի պատասխանատու Թ․Փանոսյանը նրանց ներկայացրեց եթերայուղերի ստացման սարքը:
Հանդիպման ընթացքում աշակերտները լաբորատոր փորձարկումներ իրականացրեցին քիմիա և կենսաբանություն առարկաներից:
Այցի ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ զարգացնելով հետազոտական կարողությունները։