ՇՊՀ-ում էին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչները

ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ, այսօր համալսարան էին այցելել  «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի հիմնական նպատակն էր՝ հանդիպել բուհի բակալավրի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին, թե  ինչպես կարելի է  մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև մարդկային ներուժը ներդնել Հայաստանի համայնքներում կրթական հավասարության առաջմղման գործում, ինչ հնարավորություններ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»  հիմնադրամն ուսուցչի ճանապարհին և ինչպես է աջակցում մասնակիցներին անձնական ու մասնագիտական զարգացման գործընթացում։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:

« of 3 »