ՇՊՀ-ում էին Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի աշակերտները

Մասնագիտական կողմնորոշման նպատակով Շիրակի պետական համալսարանում էին Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները:

Նրանց առաջին կանգառը համալսարանի արտաքին համագործակցության կենտրոնում էր:

Աշակերտներն այնուհետ եղան համալսարանի մյուս ստորաբաժանումներում, հանդիպեցին ամբիոնների վարիչների հետ, լսեցին իրենց կողմից մատուցված դասախոսությունները:

Աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ ու ակտիվ մթնոլորտում:

« of 6 »