ՇՊՀ-ում էին Գյումրու թիվ 23 միջնակարգ և թիվ 28 հիմնական դպրոցների սաները

Չկան ճիշտ կամ սխալ մասնագիտություններ, կան մարդիկ, ովքեր ճիշտ կամ սխալ են ընտրում իրենց մասնագիտությունը։ Կյանքի ամենաբարդ այս փուլում, մասնագիտության ճիշտ կողմնորոշմանն աջակցելու հարցում Շիրակի պետական համալսարանն իր ուրույն տեղն ունի մարզի հանրակրթական հաստատությունների աշակերտների համար:

Նախօրեին բուհում էին Գյումրու թիվ 23 միջնակարգ և թիվ 28 հիմնական դպրոցների սաները:

Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան բուհի գործունեությանը, գործող մասնագիտություններին, մասնակցեցին գործնական դասերին, դասախոսները սիրով պատասխանեցին աշակերտների հարցերին:

Այցն ամփոփվեց խմբակային լուսանկարով:

« of 5 »