ՇՊՀ-ում էին Գյումրու թիվ 18 և Քեթիի միջնակարգ դպրոցների աշակերտները

Մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ում էին Գյումրու թիվ 18 և Քեթիի միջնակարգ դպրոցների սաները:

Կրթական երկու հաստատությունների աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, այցելեցին ընթերցասրահ, լաբորատորիաներ, սպորտային դահլիճներ, եղան նաև կառուցվածքային մյուս ստորաբաժանումներում։

Ֆակուլտետներում ապագա դիմորդները ծանոթացան ՇՊՀ-ում թողարկվող մասնագիտություններին։

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

« of 6 »