ՇՊՀ-ում էին ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանի աշակերտները

Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանի աշակերտներ «Խնձորից քացախաթթվի ստացում բնական  ճանապարհով» նախագծային աշխատանքի շրջանակում Կենսաբանության և քիմիայի ամբիոնի  մասնագետների հետ իրականացրեցին մարդու օրգանիզմի համար այնքան կարևոր հեղուկի ստացման աշխատանքները:

Ամբիոնի պատասխանատուներն աշակերտներին ներկայացրեցին լաբորատոր փորձարկումների հիմնական ձևերն ու արդյունքները:

Այցի ավարտին աշակերտներն իրենց տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ զարգացնելով հետազոտական կարողությունները։

« of 4 »