ՇՊՀ-ում անցկացվում է T4GREEN ծրագրով նախատեսված փորձարկումը

ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել այն թեմաների փորձարկումը (պիլոտինգ), որոնք մշակվել են ծրագրին մասնակցող մեր բուհի դասախոսների կողմից: Դրանք ներդրված են «Աշխարհագրություն» ու «Հատուկ մանկավարժություն» մագիստրոսական, ինչպես նաև «Անգլերեն և գրականություն» բակալավրի  ծրագրերի համապատասխան դասընթացներում:

ՇՊՀ-ի աշխատանքային խումբը վերոնշյալ թեմաները նախապես քննարկել և համաձայնեցրել է համապատասխան դասընթացները վարող դասախոսների և Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի հետ:

Այժմ ընթանում է այդ թեմաների դասավանդումը, որից հետո մասնակից ուսանողներն ու դասախոսները լրացնելու են ծրագրի համակարգողի կողմից կազմված հարցաթերթը: Մասնակիցների կողմից կատարված դիտարկումներն և առաջարկությունները կքննարկվեն ծրագրի եվրոպացի գործընկերների հետ և դրանց համահունչ կլրամշակվեն դասընթացներն ու կկազմվեն վերջնական տարբերակները:

« of 6 »