ՇՊՀ-ում անցկացվեց «Հույզերի ճանաչման և կառավարման հմտություններ» թեմայով դասընթաց

Հունիսի 21-ին և 22-ին Շիրակի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոնում» (ՔԿԿ) համայնքի երիտասարդների համար անցկացվեց «Հույզերի ճանաչման և կառավարման հմտություններ» թեմայով դասընթաց, որի բանախոսն էր ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության վերականգնողական ծրագրերի բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։

Սեմինարի ընթացքում բանախոսը սահիկաշարի միջոցով ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում հուզական բանականությունը և հուզական սահմանները։ Անդրադարձավ մտածողության սխալներին, ինքնապաշտպանական մեխանիզմներին և այլն։ Իրականացվեցին տարբեր խաղ-վարժանքներ, դերային խաղեր և խմբային քննարկումներ։

Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։

Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով: