ՇՊՀ-ում անցկացվեց բաց դաս

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Կենսաբանության և քիմիայի ամբիոնը հյուրընկալել էր ՇՊՀ ավագ  դպրոցի, Ֆոտոն և Տնտեսագիտական վարժարանների 9-11-րդ դասարանների աշակերտներին և ուսուցիչներին:

Բաց դաս-սեմինարին  մասնակցում էին նաև ուսանողներ և դասախոսներ: Ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանն ինտերակտիվ մեթոդի կիրառմամբ մասնակիցների համար անցկացրեց վարպետության դաս «Սաղմի զարգացման փուլերը» թեմայով:

Բաց դասն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում և առաջիկայում նման  հանդիպումները շարունակական դարձնելու  ցանկությամբ:

« of 3 »