ՇՊՀ-ում անցկացվեցին տեղեկատվական հանդիպումներ առաջին կուրսի ուսանողների հետ
Շիրակի պետական համալսարանում Որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ hոկտեմբերի 22-ին և 23-ին անցկացվեցին տեղեկատվական հանդիպումներ առաջին կուրսի ուսանողների հետ։ Հանդիպումների նպատակն էր ուսանողներին ծանոթացնել համալսարանում իրականացվող որակի ապահովման գործընթացների կազմակերպմանն ու իրականացմանը։
Հանդիպման սկզբում ուսանողներին ողջունեց Որակի ապահովման բաժնի պետ, դոցենտ Գ.Ավետիսյանը՝ ներկայացնելով համալսարանի որակի ապահովման ներքին համակարգի հիմնական նպատակները, հատուկ ընդգծելով ուսանողների՝ որպես որակի ապահովման գործընթացների ակտիվ մասնակիցների դերը, ինչպես նաև նրանց ներգրավվածության կարևորությունը իրականացվող հարցումներում։ Նա կարևորեց նաև ուսանողների և հատկապես ուսանող-աջակիցների դերակատարությունը որակի ապահովման գործընթացներում՝ փաստելով, որ նրանք Որակի ապահվման բաժնի և ուսանողների միջև կարևոր օղակ են։
Գ. Ավետիսյանը հատուկ անդրադարձ կատարեց «Ուսանողի ձայն» նախագծին՝ շեշտելով ուսանողների մասնակցության և հետադարձ կապի նշանակությունը։