ՇՊՀ հիմնադրամը հայտարարում է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Տնտեսագիտության» ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ

Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ)  հայտարարում է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Տնտեսագիտության» ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ:

Հիմնադրամի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Տնտեսագիտության»  ամբիոնի վարիչի  պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, ով ունի գիտական աստիճան, վերջին տասը տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն երեք տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային ստաժ:

Ամբիոնի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավել, քան երկու  ժամկետ անընդմեջ, անկախ ամբիոնի վերանվանումից, վերամիավորումից:

Թեկնածուները Հիմնադրամի գիտական քարտուղարին առձեռն ներկայացնում են առաջադրման վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը`

ա. ամբիոնների կողմից առաջադրվելու դեպքում՝ ամբիոնի նիստի արձանագրության հիման վրա կազմված համապատասխան քաղվածքը և թեկնածուի համաձայնությունը (դիմում-հայտը), իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմում,

բ. ինքնակենսագրություն, որը պետք է պարունակի թեկնածուի ուսման, աշխատանքային և գիտակրթական գործունեության նկարագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ. վերջին տասը տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն երեք տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ(եր),

դ. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը և մեկ լուսանկար 3×4սմ չափսի,

ե. բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,

զ. գիտական աստիճան(ներ)ը հաստատող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,

է. գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը (առկայության դեպքում),

ը. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցուցակը,

թ. թեկնածուի գործունեության ծրագիրը, այն է` «ՇՊՀ-ի ամբիոնի հնգամյա զարգացման հայեցակարգը»՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով (կրիչով)՝ փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո` ռեկտորի կողմից, համապատասխան դիմումների մակագրման ժամանակ,

ժ. պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ (առկայության դեպքում):

Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են 2026թ.-ի մայիսի 13-ից  մինչև 2026թ.-ի մայիսի 19-ը ներառյալ՝ ժամը 1400-ից մինչև 1730-ը, ՀՀ Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի`  Պարույր Սևակի 4 շենք հասցեում` Բ2-11 սենյակում:

Մրցույթն անցկացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  Պարույր Սևակի 4 շենքի Նիստերի դահլիճում  2026 թվականի հունիսի 16-ին՝ ժամը՝  1100-ին:

Մրցույթն անցկացվելու է  Հիմնադրամի Գիտական խորհրդի՝ 2025 թ.-ի հունվարի 15-ի նիստում հաստատված «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան, որը հասանելի է shsu.am ինտերնետային կայքէջում:

Սույն հայտարարությանը վերաբերվող  հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հիմնադրամի Գիտական խորհրդի  քարտուղար Կարինե Պետրոսյանին  093965566 հեռախոսահամարով: