ՇՊՀ կժամանի ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպանը
Ս.թ. փետրվարի 26-ին ժամը 13:30-15:00-ն Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը կանցկացնի ինտերակտիվ դասախոսություն՝ «Եվրոպական Միությունը երիտասարդության համար. Եկեք խոսենք այն մասին, թե ինչն է մեզ միավորում» թեմայով:
Այս հանդիպման նպատակն է ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ըմբռնումը, ընդգծել ԵՄ-ի կողմից երիտասարդությանը տրամադրվող շարունակական աջակցությունը Հայաստանի բուհերի ուսանողների և դասախոսների շրջանում։
Հանդիպման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:
Սիրով հրավիրում ենք ՇՊՀ-ի բոլոր ուսանողներին:
Մուտքն ազատ է:
