ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի լուսանկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
Հարգելի՛ ընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի լուսանկարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ՝ 098 692 239 հեռախոսահամարով:
Դա որևէ առնչություն չունի Ե. Սերոբյանի հետ, ուստի խնդրում ենք տվյալ օգտահաշվից հաղորդագրություն, տեսազանգ կամ հեռախոսազանգ ստանալու դեպքում չեղարկել և արգելափակել: