ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի պատվարժա՛ն ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի օրվա առթիվ:
Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից մեկն է, մեր Հայրենիքի անվտանգության ու կայունության հիմքը, մեր ժողովրդի միասնականության, տոկունության ու հավատարմության խորհրդանիշը: Բանակի տոնը ևս մեկ առիթ է՝ մեր խոնարհումն ու երախտագիտությունը հայտնելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, որոնց անձնվիրության շնորհիվ ստեղծվեց ու կայացավ մեր ազգային բանակը:
Առանձնահատուկ սիրով ու հարգանքով իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր համալսարանի այն ուսանողներին, շրջանավարտներին ու աշխատակիցներին, ովքեր աննկուն պայքար մղեցին և այսօր էլ զինվորագրված են հանուն Հայրենիի սուրբ գործին:
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ, շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր: