ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ Մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն հերոսների առջև, ովքեր իրենց կյանքը զոհասեղանին դրեցին հանուն մեր ազատության և անկախության, ինքնության և արժեքների պահպանման:
Նրանց սխրանքն ուղեցույց է մեզ համար, իսկ նրանց հիշատակը՝ սրբություն։ Մեր պարտքն է վառ պահել նրանց անունն ու շարունակել նրանց կիսատ թողած գործը։
Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնազոհ հերոսներին, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքը դրեցին Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին: