ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Կրթության միջազգային օրվա առթիվ

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
Հունվարի 24-ին նշվում է Կրթության միջազգային օրը, որը ևս մի առիթ է հիշելու մեր կյանքում և հասարակության զարգացման գործում կրթության կարևորության ու դերի մասին: Կրթությունը ոչ միայն գիտելիքների ձեռքբերում է, այլև մեր մշակույթի և ապագայի հիմքը, այն բացում է նոր հնարավորություններ, զարգացնում մեր միտքն ու ձևավորում մեր արժեքները:
Կրթական գործընթացի շարունակական զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և մեր տքնաջան աշխատանքով է պայմանավորված սերունդների ներկա ու ապագա բարեկեցությունը, մասնակցային հասարակություն ունենալու և կայուն, խաղաղ ու արժանապատիվ ապագայի տեսլականի իրականացմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Կրթության միջազգային օրվա առիթով: Թո՛ղ կրթությունը լինի մեր բոլորի ուղեցույցը նոր նվաճումների ճանապարհին: