ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, ընդունեք ջերմ շնորհավորանքներս գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Բնության զարթոնքն ազդարարող ամսվա այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է մեր սերն ու երախտիքը հայտնելու հայ կնոջ խոհեմության, սիրո և ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար:
Անգնահատելի և անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության, ընտանիքի կայունության և պետության ամրության ապահովման ազգանվեր գործում:
Սիրելի՛ կանայք, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով անսպառ սեր, կանացի երջանկություն և ընտանեկան բարօրություն:
Շնորհավո՛ր Մարտի 8:
