ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուսանող լինելն ինքնաճանաչման ու ինքնադրսևորման բացառիկ ժամանակաշրջան է, քանի որ ընձեռում է սովորելու հնարավորություն, աշխարհն ավելի ընդգրկուն տեսնելու և բացահայտելու հեռանկարներ։ ՇՊՀ-ի գործունեությունը մշտապես միտված է ուսանողի կրթական ձեռքբերումների և հաջողությունների  կյանքի կոչմանն ու իրականացմանը, ինչի մասին առանձնահատուկ նշված է բուհի զարգացման ռազմավարական ծրագրում:

Ուսանողներն են կերտելու մեր երկրի ապագան, ուստի ցանկանում եմ, որ լինեք ակտիվ և առավել մեծ նվիրվածությամբ ներգրավվեք ուսանողական կյանքի բոլոր ոլորտներում, սովորեք, բացահայտեք գիտելիքի անծայրածիր աշխարհը, քանի որ երկրի ուժն ու բարեկեցությունը պայմանավորված է հենց ձեր ստացած գիտելիքով, ձեռք բերած հմտություններով և կարողություններով:

Սիրելի՛ ուսանողներ, ձեր ձգտումը և  պատասխանատու վերաբերմունքը դեպի կրթություն ու գիտություն ոգեշնչում ու միավորում է  բոլորիս: Թող ձեր ուսանողական ճանապարհը լինի հետաքրքիր, ստեղծագործ և հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով լի:

Եվս մեկ անգամ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում ձեզ՝ մաղթելով սովորելու և հաստատուն քայլերով դեպի ձեր նպատակները շարժվելու անկոտրում կամք ու եռանդ: