ՇՊՀ-ի պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանը ընտրվել է Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ
Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանն ընտրվել է ՀՀ գրողների միության պատվավոր անդամ:
Պրոֆեսորը ստեղծագործական գործունեության ընթացքում տարբեր գիտական պարբերականներում հրատարակել է բազմաթիվ հոդվածներ և մի քանի գրքերի հեղինակ է:
Նրա տպագրած գրքերից ուշագրավ և արժեքավոր է «Ավետիս Ահարոնյանի գեղարվեստական արձակը» ծավալուն ուսումնասիրությունը, ինչպես նաև «Սեր և Տեսիլներ» բանաստեղծությունների ժողովածուն:
Գ. Խաչիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն:
Շիրակի պետական համալսարանի հանրույթը շնորհավորում է հարգարժան պրոֆեսորին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

