ՇՊՀ-ի ուսանող Ռոբերտ Սիմոնյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն
Ինդոնեզիայում անցկացվող սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթելով մրցակցին՝ հռչակվել է սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։
Շնորհավորում ենք մեր չեմպիոնին և մաղթում նորանոր հաջողություններ և շարունակական հաղթանակներ։