ՇՊՀ-ի ուսանողուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում   ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի  Ալեքսանդրա Գրիգորյանը 58 կգ քաշային կարգում երկամարտի 214 կգ արդյունքով  դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ Ա. Գրիգորյանը բարձրացրել է 85 կգ, 89 կգ և 91 կգ և  արժանացել  ոսկե մեդալի: Հրում վարժությունում նա բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ և դարձյալ եղել առաջինը:

Երկամարտի 214 կգ արդյունքով Ա. Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Սրտանց շնորհավորում ենք մեր չեմպիոնին և մաղթում նորանոր հաղթանակներ: