ՇՊՀ-ի ուսանողները հերթական մեդալները նվաճել են գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային պայքարում նվաճել է Ոսկե մեդալ։ Թիմի կազմում հանդես են եկել ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մարգարյանը և նույն մասնագիտության բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը։
Իսկ Հայաստանի կանանց թիմն զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը, որտեղ ընդգրկված էր նաև ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Գրիգորյանը: Արուսյակն իր հաղթանակով առանձնացել է նաև ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025-2026 ուստարվա մրցույթում՝ նվաճելով առաջին մրցանակն ու արժանանալով սահմանված կրթաթոշակին:
Նորանոր հաջողություններ ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին։
