ՇՊՀ-ի ներկայացուցիչները մասնակցել են Ճապոնական ավանդական Վաշ թղթի և օրիգամիի ցուցահանդեսին
Երևանի Ազգային արվեստի թանգարանի պատկերասրահում վերջերս կայացավ Ճապոնական ավանդական Վաշ թղթի և օրիգամիի ցուցահանդեսի բացման արարողությունը։
Միջոցառումը, որն իր շուրջ հավաքել էր մշակութասեր հասարակությանը, իրենց մասնակցությունն են ունեցել նաև ՇՊՀ-ի ներկայացուցիչները:
Մշակութային այս միջոցառմանը ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի դասախոս Շուշաննա Ալեքսանյանի ղեկավարությամբ իրենց ինքնատիպ աշխատանքներով մասնակցել են նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Գրիգորյանը և նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Երանուհի Մարտիրոսյանն ու Ռուզաննա Գրիգորյանը։
