ՇՊՀ-ի ներբուհական, ՀՀ բուհից բուհ և օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխությունների մասին
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներբուհական, ՀՀ բուհից բուհ և օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխությունների մասին
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/դրույթների պահանջները՝ §Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան¦ հիմնադրամը 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի ներբուհական, ՀՀ բուհից բուհ և օտարերկրյա բուհերից ուսանողների՝ հեռակայից հեռակա տեղափոխությունների մասին դիմումներն ընդունում է 2025 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), առցանց դիմումները՝ info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանք (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
- տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70