ՇՊՀ-ի մագիստրատուրայի ուսանողների և շրջանավարտների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ 2024-2025 ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար (մասնագիտություների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ) անհրաժեշտ է մինչև 2026 թվականի մարտի 13-ը ներառյալ ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի,  Պ. Սևակի 4, 1-ին հարկ, Դ1-14 սենյակ) ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N1-ում նշված դիմումը և դիմումին կից հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
  2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) (պատճենը),
  3. բանկային տվյալները (տեղեկատվություն բանկից՝ բանկի անվանման և հաշվեհամարի վերաբերյալ):

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ընդմիջում` ժամը 13։00-14։00: