ՇՊՀ-ի «Իրավունքի պահապաններ» թիմը մասնակցել է դատախաղ-մրցույթին

ՇՊՀ-ի «Իրավունքի պահապաններ»  թիմը մասնակցել է Միջազգային իրավունքի վերաբերյալ ՀՄԻՄ-ի  կողմից կազմակերպված և Ռաուլ Վալենբերգի   ինստիտուտի  աջակցությամբ իրականացվող դատախաղ-մրցույթին՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և ակտիվություն։

ՇՊՀ-ի  թիմը ներկայացնում էին Իրավագիտության բաժնի  ուսանողներ Գարեգին Սուլթանյանը, Արման Մովսիսյանը, Տիգրան Դավթյանը, Օսաննա Դավթյանը և մարզիչ, Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Ա․ Հակոբյանը։

Մասնակիցներն արժանացան հավաստագրերի։