ՇՊՀ-ի թիմը մասնակցել է դատախաղ-մրցույթին
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ 2025 թվականի հոկտեմբերին Աղվերանում անցկացվեց քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղ-մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՀՀ տարբեր բուհեր ներկայացնող ինը թիմերից գրավոր փուլի արդյունքներով բանավոր փուլում իրենց գիտելիքներով մրցելու հնարավորություն են ստացել ԵՊՀ երկու թիմեր, ինչպես նաև Շիրակի, Վանաձորի պետական համալսարանների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հյուսիսային համալսարանի թիմերը:
Շիրակի պետական համալսարանի «Իրավունքի պահապաններ» թիմը՝ մարզիչ, Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Հրանտ Մուրադյանի, ուսանողներ՝ Արման Մովսիսյանի, Գարեգին Սուլթանյանի, Օսաննա Դավթյանի, Տիգրան Դավթյանի մասնակցությամբ, հանդես եկավ դատախաղ-մրցույթին և արժանացավ ՀՀ դատավորների միության կողմից սահմանված մրցանակի՝ խնդրի լուծման առավել ինքնատիպ դիրքորոշում հայտնելու համար:
