Շնորհակալագրեր հանձնվեցին ՇՊՀ-ի կամավորներին

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանը և Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ. Մարգարյանը շնորհակալագրեր հանձնեցին համալսարանում 2025թ. հոկտեմբերի 24-ին կայացած «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին կամավորական աշխատանքով աչքի ընկած ուսանողներին։

Ռեկտոր Ե. Սերոբյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը պատրաստակամությամբ և մեծ նվիրվածությամբ մասնակցելու համար՝ նրանց հորդորելով ակտիվություն ցուցաբերել նաև գիտահետազոտական աշխատանքներում։

« of 6 »