Շիրակի պետական համալսարան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Ն.Գ. Մարթա Կոսը
Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում ս.թ. մարտի 20-ին, ժ.13:00-ին կկայանա ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Ն.Գ. Մարթա Կոսի հանդիպումը ՇՊՀ-ի ուսանողների և աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում Մարթա Կոսը դասախոսություն կկարդա «ԵՄ-Հայաստան ներկայիս հարաբերությունների մասին» թեմայով:
ՇՊՀ-ի ուսանողների և աշխատակիցների համար մուտքն ազատ է:
