Շիրակի պետական համալսարանում օրն իսահակյանական էր

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի  նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ավ․ Իսահակյանի 150-ամյակին նվիրված  ընթերցումների շարք՝ ներկայացված աշակերտների և ուսանողների կողմից:

Ավ. Իսահակյանի ստեղծագործությունների գեղանկար բազմակերպության մեջ ապրում է իսկական մեծ պոեզիայի ոգին: Նրա ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Իսահակյանի բոլոր երկերն իրենց վրա կրում են մեղմ ու ջերմ լույս և ներծծված են այդ լույսով: Նրա թախիծը պայծառ է, բանաստեղծական աշխարհը՝ լուսավոր, կարծես արևն այդ աշխարհում երբեք մայր չի մտնում: Ավ. Իսահակյանի մեջ խոսում է հավերժ երիտասարդությունը, հավերժ երիտասարդությունն այն բնության, որն ստեղծել է այն երկիրը, որն անվանում ենք Հայաստան:

Քննարկումների ջերմ և հոգեպարար երաժշտությամբ համակված մթնոլորտը կրկին ներսուզվելու, խորհելու հնարավորություն ու առիթ էր յուրաքանչյուր մասնակցի համար:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մարիետա Խաչատրյանն ամփոփեց հանդիպումը՝ չափազանց կարևորելով Վարպետի գրական ավանդները:

« of 21 »