Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Հունվարի 20-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի 2025-2026 ուստարվա հերթական նիստը, որը վարեց Գիտխորհրդի նախագահ, ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Նիստի օրակարգային հարցերի մի մասը վերաբերում էր ներբուհական բոլոր դրամաշնորհների տրամադրման կարգերի փոփոխված տարբերակների քննարկմանը:  Հարցերի մյուս մասն առնչվում էր հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ստացված արդյունքների առևտրայնացման նպատակով լաբորատորիայի հիմնադրման, ինչպես նաև աշխատակիցների և ուսումնառողների կողմից իրականացվող գիտահետազոտական գործունեության համար լրավճարի տրամադրման կարգերի փոփոխված տարբերակների քննարկմանը:

Գիտական խորհրդի նիստում ներկայացվեցին ու քննարկվեցին նաև «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական տեղեկագրի հրատարակման ընթացակարգի փոփոխված տարբերակի հաստատման և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Մաթեմատիկա, ֆիզիկա և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտ. թեկնածու Վ. Մանուկյանի, ֆիզմաթ գիտ. թեկնածու Գ.  Նիկողոսյանի համահեղինակությամբ «Կինեմատիկական մոտեցումները մաթեմատիկական խնդիրներում» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկի՝ Գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցերը:

Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գիտական խորհուրդն ընդունեց դրական որոշում:

Ի գիտություն ընդունվեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական տեղեկագրի գլխավոր խմբագրի հաղորդումը:

Գիտական խորհրդի նիստի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:

 

« of 3 »