Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում անցկացվեց գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի սկզբում ՇՊՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Ե. Սերոբյանը ներկայացրեց օրակարգը, որը քննարկելուց հետո հաստատվեց: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Ե. Սերոբյանը գիտխորհրդի անդամներին նվիրեց «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գիրքը՝ նվիրված բուհի 90-ամյա հոբելյանին:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի «Տնտեսագիտության» ամբիոնի ասիստենտ, տնտ. թեկնածու Անի Սուրենի Սահակյանին «Տնտեսագիտություն» /Ը.00.00/ մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում շնորհելուն: Հարցը ներկայացրեց գիտական խորհրդի քարտուղար Կ. Պետրոսյանը: Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքում գիտխորհուրդը Ա. Սահակյանին շնորհեց դոցենի գիտական կոչում:

Հաջորդ հարցն առնչվում էր ՇՊՀում բակալավրի առկա/հեռակա և մագիստրատուրայի առկա կրեդիտային կրթական ծրագրերով ուսումնառության արդյունքների գնահատման և բողոքարկման ընթացակարգի լավարկված տարբերակի քննարկմանը: Այն ներկայացրեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտորտնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը: Քննարկումից հետո գիտական խորհուրդը հաստատեց վերոնշյալ ընթացակարգի լավարկված տարբերակը:

Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին գիտահետազոտական մեկնարկային «Start up» նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգի քննարկմանն ու հաստատմանը, ինչպես նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գ. Նիկողոսյանի, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վ. Մանուկյանի, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Մարգարյանի համահեղինակությամբ «Զանգվածի կենտրոնի որոշ կիրառությունների մասին» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկը Գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելուն: Օրակարգային երկու հարցերն էլ զեկուցեց Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ. Մարգարյանը: Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված կարգը և միաձայն տպագրության երաշխավորեց նշված ձեռնարկը:

Գիտական խորհրդի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: Մասնավորապես՝ ռեկտոր Ե. Սերոբյանը ներկայացրեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունվել և ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը»: Ռեկտորը հանձնարարեց հանգամանորեն ուսումնասիրել օրենքը:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:

« of 22 »