Շիրակի պետական համալսարանում էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը
Այսօր Շիրակի պետական համալսարան էին ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Նրանք բուհի նիստերի դահլիճում հանդիպեցին ուսանողների և աշխատակիցների հետ:
Հանդիպման սկզբում ելույթով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Նա ողջունեց հյուրերին և ներկայացրեց բուհի համագործակցությունը ԵՄ տարբեր երկրների համալսարանների հետ:
Այնուհետ ելույթ ունեցավ ՇՊՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և տիկին Կոսին նվիրեց իր գծանկարներից մեկը:
Հանդիպման ընթացքում Մարթա Կոսը դասախոսություն կարդաց «ԵՄ-Հայաստան ներկայիս հարաբերությունների մասին» թեմայով, այնուհետ պատասխանեց մասնակիցների հարցերին:
Հանդիպման ավարտին ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը բարձրաստիճան հյուրերին նվիրեց բուհի 90-ամյակին նվիրված «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գիրքը:
