Շիրակի պետական համալսարանում էին ՇՊՀ ավագ դպրոցի աշակերտները
Այսօր Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում էին ՇՊՀ ավագ դպրոցի Տնտեսագիտական հոսքի Կենսաքիմիա ենթահոսքի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտները։
Աշակերտները Կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում ծանոթացան ժամանակակից լաբորատոր սարքավորումներին, դրանց կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին։ Նրանք նաև դիտեցին Կենսաբանություն առարկայի շրջանակում դպրոցական ծրագրով նախատեսված մի շարք լաբորատոր փորձեր։ Փորձերը ամբիոնի դասախոսների Թ․ Փանոսյանի և Ա․ Ալեքսանյանի ղեկավարությամբ ներկայացնում և իրականացնում էին ՇՊՀ-ի «Կենսաբանություն» մասնագիտության այն ուսանողները, ովքեր ներկայումս իրենց մանկավարժական պրակտիկան անցնում են ՇՊՀ դպրոցում։
Այցը ոչ միայն խորացրեց աշակերտների գործնական գիտելիքները, այլև բարձրացրեց հետաքրքրությունը բնագիտական մասնագիտությունների նկատմամբ։