Շիրակի պետական համալսարանում անցկացվեց ֆոկուս-խմբային հանդիպում բուհի ուսանողների հետ

ՇՊՀ Որակի ապահովման բաժնի կողմից անցկացված հանդիպման նպատակն էր բացահայտել ուսանողների կարիքներն ուսումնառության, դասավանդման որակի, կրթական միջավայրի և մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ խորքային և որակական տեղեկատվություն, որը հնարավոր չէ ամբողջությամբ հավաքագրել միայն հարցաթերթիկների կամ քանակական տվյալների միջոցով։ Նպատակ էր դրվել նաև ի հայտ բերել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց ուսանողները բախվում են ուսումնական գործընթացում։

Քննարկումների արդյունքում բացահայտվեցին ուսանողներին հուզող հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

« of 2 »