«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝ հեռակա համակարգում ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների մասին

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի ներբուհական, ՀՀ բուհից բուհ և օտարերկրյա բուհերից ուսանողների՝ հեռակայից հեռակա տեղափոխությունների մասին դիմումներն ընդունում է 2026 թվականի մարտի 17-ից ապրիլի 14 ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ ք.Գյումրի, Պ.Սևակի 4, գլխավոր մասնաշենք, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
  4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70