«Շիրակի մարզի սոցիալ տնտեսական դրությունը 1950-1970 թթ.» խորագրով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկ., դոցենտ Արտաշես Բոյաջյանը գիտական սեմինարի շրջանակներում անդրադարձավ 1950-1970թթ. ՀՀ-ի վարչատարածքային միավորների ուսումնասիրություններին, Շիրակի մարզի ենթակառուցվածքների զարգացմանը:
Բանախոսն իր խոսքում կարևորեց նաև վերոհիշյալ ժամանակահատվածում Լենինականում (ներկայիս՝ Գյումրի) արդյունաբերության, քաղաքային բնակչության աճը և Լենինականի՝ որպես Հարավային Կովկասի կարևոր երկաթուղային հանգույցի վերածվելու փաստը։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում:
