Ներբուհական դրամաշնորհների մրցույթների վերջնաժամկետների երկարաձգում

Հարգելի՛ գործընկերներ,

Հիմք ընդունելով ‹‹ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին›› օրենքում 2026թ. հունվարի 20-ի լրացում կատարելու մասին օրենքը՝ ‹‹Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու և ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին››՝ համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար տրամադրվող ներբուհական դրամաշնորհի և գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ տրամադրվող ներբուհական դրամաշնորհի տրամադրման մրցույթների վերջնաժամկետները 02.02.2026թ.՝ ժամը 18:00-ից երկարաձգել մինչև 03.02.2026թ.՝ ժամը 18:00: