Ներբուհական դրամաշնորհի մրցույթ ՇՊՀ-ում
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին գիտահետազոտական մեկնարկային (Start up) նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:
Խմբի ղեկավարը հետազոտող-մենթորիդիմումը, խմբի կատարողի՝ կատարող-մենթիի ուսանող հանդիսանալու մասին տեղեկանքը և հայտի տպագիր 1 օրինակը պետք է ներկայացնի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն, իսկ հայտի էլեկտրոնային տարբերակը պետք է ուղարկի կենտրոնի sush.science2023@gmail.com էլ. փոստի հասցեին բոլոր աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին՝ 2025թ. հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։