«Մոմենտների կանոնի կիրառությունները երկրաչափության խնդիրներում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Մոմենտների կանոնի կիրառությունները երկրաչափության խնդիրներում» թեմայով, որի բանախոսն էր ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը։

Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի ֆինանսական աջակցությամբ՝ 25RG-5C032 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

Սեմինարի ընթացքում ներկայացվեց մաթեմատիկայի դասավանդման գործընթացում ֆիզիկական գաղափարների կիրառության հնարավորությունը: Որպես օրինակ ընտրված էին մոմենտների կանոնի կիրառությունները դպրոցական դասընթացի հարթաչափությունում:

Հանդիպման ավարտին Վ. Մանուկյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։

« of 3 »