«Մշակութային համակրանք» դասախոսություն–քննարկում ՇՊՀ-ում

Գյումրիում Ռուսական տան աջակցությամբ «Մշակութային համակրանք» նախագծի շրջանակներում  Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի կողմից Շիրակի պետական համալսարանում անցկացվեց դասախոսություն-քննարկում։ Հանդիպմանը ներկա էին բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողների ու դասախոսների ներկայացուցիչներ։

Վերոնշյալ ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովն իր ելույթի ընթացքում  առաջարկեց մասնակիցներին մշակութային դիվանագիտությունը դիտարկել որպես միջազգային հարաբերությունների հաստատման արդյունավետ միջոցներից մեկը։

Լեզվական շփումը և այլ մշակույթն ըմբռնելու կարողությունը XXI  դարում վերածվում են առանցքային հմտությունների, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն շարունակելու երկխոսությունը, այլև երկրների միջև ստեղծում են փոխվստահության մթնոլորտ։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ժողովրդական դիվանագիտության 100-ամյակին։  Խոսվեց նաև ռուսաստանյան բուհերում կրթություն ստանալու, երիտասարդական ֆորումներին մասնակցելու շրջանակներում դրա ժամանակակից հնարավորությունների մասին։

Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ։

« of 3 »