Մեկնարկել է «Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթը»

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթը» (համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի № 1005-Ն որոշման

Մրցույթին կարող են մասնակցել

Բակալավրի 2-4-րդ կուրսի ուսանողները, ովքեր ունեն՝

Առնվազն 80% և ավելի ՄՈԳ, 

Գիտական աշխատություններ, (Սպորտի և մշակույթի ոլորտում՝ մասնագիտական ձեռքբերումներ),

Հասարակական ակտիվություն,

Մագիստրատուրայի ուսանողները (առաջին կիսամյակը ավարտած), ովքեր ունեն՝

Առնվազն 85% և ավելի ՄՈԳ,

Գիտական աշխատություններ, (Սպորտի և մշակույթի ոլորտում՝ մասնագիտական ձեռքբերումներ),

Հասարակական ակտիվություն:

Մրցույթն անցկացվում է հետևյալ ոլորտներում

Բնագիտություն և ՏՏ,

Բժշկություն,

Հումանիտար գիտություններ,

Հասարակագիտություն,

Ճարտարագիտություն և գյուղատնտեսություն,

Մշակույթ և սպորտ,

Հայագիտություն։

Մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերն են ՝

1. Մասնակցության հայտ (սահմանված ձևաչափով),

2. Առաջադիմության թերթիկ,

3. Բնութագիր,

4. Դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ՝ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր։

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հավաստագրերով և ՀՀ կառավարության կողմից սահմանված «Անվանական կրթաթոշակներով»։

Հայտերը ներկայացնել ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը ժամը 18:00։

Լրացուցիչ տեղեկությունների և մասնակցության համար կարող եք դիմել ձեր ֆակուլտետի դեկանին: