Մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ում էին Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք դպրոցների աշակերտեր
Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի ուսումնական հաստատությունների աշակերտների ճանաչողական այցերը ՇՊՀ շարունակվում են:
Անցնող շաբաթվա ընթացքում համալսարանում էին Հայրենյաց, Սարալանջ, Շիրակ, Սարակապ համայնքների և Գյումրու թիվ 24 հիմնական դպրոցների աշակերտները:
Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել բուհի մասնագիտություններին և ընդունելության կարգին: Ապագա դիմորդները եղան բուհի բոլոր ֆակուլտետներում, հանդիպեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախընտրած մասնագիտությունը ներկայացնող կառույցի ներկայացուցիչներին և ստացան դրանց պատասխանները: Այցելության ընթացքում նրանք նաև հնարավորություն ունեցան զրուցելու ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանի հետ:
Աշակերտները բուհից հեռացան դրական տպավորություններով և նորից այցելելու ակնկալիքով: