Մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտների այցերը ՇՊՀ շարունակվում են
Մասնագիտական կողմնորոշման նպատակով ՇՊՀ-ում էին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցների աշակերտները:
Մասնագիտական տարբեր ուղղվածությունների հավակնորդները Շիրակի պետական համալսարանում այցելեցին իրենց նախընտրած ֆակուլտետներ, հանդիպեցին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և դասախոսներին:
Հանդիպումն ավարտվեց բուհի նիստերի դահլիճում՝ խմբակային լուսանկարով: