Մասնագիտական կողմնորոշման այց ՇՊՀ-ում
Նոյեմբերի 7-ին Շիրակի պետական համալսարանում հյուրընկալել էինք «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի 13-18 տարեկան պատանիներին: Այցի նպատակն էր երիտասարդներին համալսարանի ընձեռած կրթական հնարավորություններին ծանոթացնելը։
Ֆակուլտետների դեկանները և ամբիոնների վարիչները երիտասարդներին ներկայացրին ՇՊՀ-ի կրթական ծրագրերը, թողարկվող մասնագիտությունների գրավչությունը, աշխատաշուկայում մասնագետների պահանջարկի առկայությունը և ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորությունները:
Աշակերտները ՇՊՀ-ի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ շրջեցին նաև բուհի լաբորատորիաներում, գրադարանում, ընթերցասրահում և ծանոթացան նիստերի ու սպորտային դահլիճների հնարավորություններին։










